Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Կյանքից հեռացել է Ալլա Շպոլյանսկայան

Կյանքից հեռացել է Ալլա Շպոլյանսկայան
18.01.2014 | 17:31

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հունվարի 17-ին, 76 տարեկան հասակում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Ալլա Շպոլյանսկայան: Նա եղել է Օլեգ Տոբակովի ղեկավարած թատրոնի գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական՝ ԶԼՄ-ների գծով: «Նրա աշխատանքը ծանր ու պատասխանատու էր, և նա դա անում էր իսկական ասպետական նվիրվածությամբ: Հայտնվելով թատրոնում՝ նա իր վրա վերցրեց թատրոնի պաշտպանի դերը, և այդ դերին հավատարիմ մնաց մինչև կյանքի վերջը»,-գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ալլա Շպոլյանսկայան ավարտել է Կազանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Նա աշխատել է Ղրիմյան թերթերի խմբագրություններում, հրատարակչություններում, Մաքսիմ Գորկու անվան Ղրիմի պետական ակադեմիական թատրոնում, ռուսական մշակույթի ֆոնդում՝ որպես ավագ փորձագետ, Միխայիլ Պլետևի ղեկավարած ռուսական ազգային սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մամուլի քարտուղար:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ